Բավ է պառակտվել
03-05-2014 19:37

Աֆղանստանում սողանքի զոհերի թիվը հասել է 2000-ի

«Ռոյթերս»-ի տեղեկությունների համաձայն՝ Աֆղանստանի Բադաշխան նահանգի ներկայացուցիչ Շազա Վալիուլլա Ադիբան հաստատել է, որ տեղի ունեցած սողանքի արդյունքում զոհվել է ավելի քան 2100 մարդ: Սողանքը երեկ, տեղակայան ժամանակով ժամը մոտավորապես 13:00-ին լեռան ստորոտին գտնվող Հոբո Բարիկ գյուղի ուղղությամբ է թափվել: Շուրջ 100 մարդ փրկվել և հիվանդանոց է տեղափոխվել, շարունակվում են տուժածների որոնողական աշխատանքները: Մահացածների թվում կանայք եւ երեխաներ կան: Հաղորդվում է, որ գյուղում մոտ 1000 ընտանիք է ապրում, առնվազն 300 տուն վնասվել է: Ըստ ՄԱԿ-ի՝  ավելի քան 4 հազար մարդ ողբերգության պատճառով անօթեւան է մնացել: Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին, որ երկրի հյուսիս-արևելքում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը կարող է 2,5 հազարի հասնել: