Բավ է պառակտվել
03-05-2014 12:28

Սոմալիում սովի վտանգ կա. ՄԱԿ

Սոմալիում կարող է սննդամթերքի հետ կապված ծայրահեղ իրավիճակ ստեղծվել, այս մասին ահազանգում են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչները, գրում է Բի-Բի-Սի-ն: Ըստ աղբյուրի՝ սա պայմանավորված է անձրևների սեզոնի ուշացման և քաղաքական անկայունության հետ: Կազմակերպությունում պնդում են, որ անձրևների ավանդական սեզոնը մեկ ամիս ուշացումով է եկել, իսկ որոշ շրջաններում ընդհանրապես անձրև չկա: Սոմալիում վտանգի տակ է եգիպտացորենի բերքը: Պետության պարենային ապահովությունը ռիսկի տակ է հայտնվում նաև կառավարական զորքերի կողմից իսլամիստների դեմ ռազմական գործողությունների պատճառով: Ֆերմերները ստիպված են լքել իրենց դաշտերը, իսկ իսլամիստները փորձում են փակել առևտրական ուղիները: Աշխարհի աղքատ երկրներից մեկի որոշ շրջաններում սննդամթերքի գները աճել են 50 տոկոսով: