Բավ է պառակտվել
06-07-2016 11:48

Աբխազիայում ցուցարարները ծեծի են ենթարկել ոստիկանության աշխատակիցներին

Աբխազիայում ընդդիմության բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության աշխատակիցները մարմնական վնասքածքներ են ստացել, հայտնել է Հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսեյ Լոմիյան: Ընդդիմության հանրահավաքը, որը տեղի է ունեցել հուլիսի 5-ին վերածվել է բողոքի ակցիայի և զանգվածային անկարգությունների Աբխազիայի ներքին գործերի նախարարության շենքի առջև և տևել է ավելի քան 10 ժամ: Ընդդիմությունը Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայից պահանջել է պաշտոնանկ անել ներքին գործերի նախարար Լեոնիդ Ձապշբային հանրապետությունում հանցագործությունների շուրջ տիրող իրավիճակի վատթարացման պատճառով, ինչպես նաև այն գործողությունների պատճառով, որոնք ուղղված են քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումները (վաղաժամ նախագահական ընտրությունների վերաբերյալ):

Ցույցի մասնակիցները ՆԳՆ շենքի մոտակայքից սկսել են հեռանալ միայն այն բանից հետո, երբ Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբինան երեքշաբթի երեկոյան սկսել է կարդալ Աբխազիայի նախագահի Ձապշբային պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:

Աբխազիայի ներքին գործերի նախարարի պարտականությունների կատարող է նշանակվել ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Բորիս Աբիտովը: