Բավ է պառակտվել
17-06-2016 13:55

Պետդեպարտամենտի աշխատակիցներն Օբամային առաջարկել են գրոհել Ասադի ուժերի վրա

Պետդեպարտամենտի աշխատակիցները նամակ են ուղարկել նախագահ Բարաք Օբամային, որում նրան առաջարկել են ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի կառավարական ուժերի դեմ և պետական հեղաշրջման հասնել մերձավորարևելյան երկրում:

 «Պետդեպի տասնյակ աշխատակիցներ այս շաբաթ բողոք են հայտնել Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքականության դեմ, նրանք ստորագրել են ներքին փաստաթուղթ, որը կոչ է բովանդակում՝ ուղղորդված ռազմական հարվածներ հասցնել Դամասկոսի կառավարությանը: Դրանում ասված է, որ ռեժիմի փոխարինումը «Իսլամական պետությանը» հաղթելու միակ միջոցն է»,- գրում է հրատարակությունը: Ուղերձում քննադատվում է ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայում, մասնավորապես, հրաժարումը հակամարտության կողմերից որևէ մեկին աջակցելուց: Փաստաթղթի հեղինակները նախազգուշացնում են, որ ԱՄՆ-ը կորցնում է պոտենցիալ դաշնակիցներին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում սիրիացի սուննիների շրջանում այն դեպքում, երբ Ասադի ռեժիմը, իրենց կարծիքով, շարունակում է ռմբակոծել եւ սովամահության մատնել «սուննիներին, որոնք կրոնական մեծամասնություն են կազմում Սիրիայում»:

Աղբյուրների տվյալներով՝ փաստաթուղթն ստորագրել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության 51 աշխատակիցներ, այդ թվում՝ հանգուցային պաշտոններ զբաղեցնող չինովնիկներ: Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդունել է նման հուշագրի ստանալու փաստը, բայց հրաժարվել է մեկնաբանել դրա բովանդակությունը: