Բավ է պառակտվել
18-02-2016 14:03

Հարյուրավոր զինված գրոհայիններ Թուրքիայի սահմանից անցել են Սիրիա

Հարյուրավոր զինված գրոհայիններ անցել են թուրք-սիրիական սահմանը և ուղևորվել դեպի Ազազ քաղաք, որը գտնվում է քրդական զինված ջոկատների վերահսկողության տակ: Ինչպես հաղորդում է  Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների շարքերում  աղբյուրը, մոտ երկու հազար զինված գրոհայիններ մեքենաներով լքել են Թուրքիայի տարածքը և ուղևորվել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Ազազ քաղաք: Նրանց խնդիրն է ամրացնել քաղաքի պաշտպանությունը, որին են մոտենում կառավարական զորքերի և քրդական ջոկատների համատեղ ուժերը, հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը: Ընդհանուր առմամբ, սահմանը հատել է 500 մարդ: