Բավ է պառակտվել
18-05-2016 13:07

Դոնալդ Թրամփը հայտնել է՝ ինչ կարողության տեր է

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի կարողությունը գերազանցում է 10 մլրդ դոլարը, հայտնել է գործչի նախընտրական շտաբը:
Թրամփը հայտարարել է, որ իր եկամուտների մասին տեղեկանքը, որը ներկայացվել է Դաշնային ընտրական հանձնաժողով, եղել է գերատեսչության պատմության մեջ ամենամեծը` 104 էջ:
Այնուամենայնիվ, գործարարը դեռ չի ներկայացրել հարկային հայտարարագիրը, ինչի համար նրան նախկինում քննադատել էր ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը:
Մայիսի 17-ին միլիարդատերը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է վերաֆինանսավորի երկարաժամկետ պարտքերը: Նա նաև հաստատել է հարկերը նվազեցնելու և բիզնեսը կարգավորող մի շարք նորմեր չեղարկելու մտադրությունը: