Բավ է պառակտվել
16-05-2015 11:45

Օբամա զույգի կարողությունը գնահատվում է մինչև 7 մլն. դոլար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման պաշտոնապես հայտարարել են իրենց կարողության մասին, որը գնահատվում է 1,9 մլն-ից մինչև 6,9 մլն. դոլարի չափ, ըստ նախօրեին հրապարակված ընտանիքի 2014 թվականի ֆինանսական հաշվետվության: Հաշվետվության համաձայն՝ նախագահի կարողության զգալի մասը կազմում են ԱՄՆ գանձատան արժեթղթերը, որոնց արժեքը տատանվում է 1,25 մլն-ից մինչև 5,25 մլն. դոլար: Ընտանեկան ակտիվների մյուս մասը գտնվում է թոշակային խնայողական հաշիվներին, ներդրումներում, թոշակային հիմնադրամում, ինչպես նաև երեխաների կրթության վճարման համար նախատեսված հաշիվներին: Ընտանիքը նաև առանձնատուն ունի Չիկագոյում, որի հիպոտեկի չափը կազմել է 500 հազարից մինչև մեկ միլիոն դոլար: Միևնույն ժամանակ նշվում է, որ Բարաք Օբամայի երկու գրքերի վաճառքից՝ «Հույսի հանդգնությունը» և «Իմ հոր երազանքները» գրքերից ստացած հասույթը կազմել է  130 հազար դոլար: