Բավ է պառակտվել
28-05-2017 14:32

Մայիսի 29-ին կկայանա Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է , որ մեծ հարգանքով է վերաբերվում Ռուսաստանին: Այդ մասին նա հայտարարել է ֆրանսիական Journal Du Dimanche պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր՝ մայիսի 28-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանելու է Փարիզ, որտեղ բանակցություններ է ունենալու Մակրոնի հետ:
Մակրոնն իր հարցազրույցում ասել էր, որ հարգանքով է վերաբերվում Ռուսաստանին, և մանրամասնել էր, որ ՌԴ նախագահ Պուտինին Փարիզ է հրավիրել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների շրջանակներում:
Նախագահները Փարիզում կայցելեն Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 300-ամյակին նվիրված ցուցահանդես: Նշենք, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել էին Պյոտոր Մեծի Ֆրանսիա կատարած այցի ժամանակ:
«Ես խստապահանջ երկխոսություն կունենամ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կշոշափվեն բոլոր արդիական խնդիրները»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփն ու Ռեջեբ Թայիփ Էրդողանը « ուժի քաղաքականությամբ են առաջնորդվում, բայց դա ինձ չի վախեցնում»: Մակրոնը խոստացել է, որ այս առաջնորդներից յուրաքանչյուրի հետ երկկողմ բանակցությունների ընթացքում նա չի զիջի Ֆրանսիայի դիրքերը:
Մակրոնը նաև հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպմանը նա կքննարկի Սիրիայի Արաբական Հանրապետությունում երկու երկրների փոխգործակցության հարցերը՝ այդ հակամարտության լուծման համար երկարաժամկետ քաղաքական որոշում ստեղծելու նպատակով: