Բավ է պառակտվել
10-07-2014 10:19

Երեխաների տեղափոխող բեռնատար է շրջվել Սոչիի հարևանությամբ (վիդիո)

Լազարեւի շրջանի Բաբուկ-Աուլա գյուղի հարևանությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով, Սոչիում հինգ մարդ է հայտնվել հիվանդանոցում: Դժվարամատույց լեռնային տեղանքում նախօրեի երեկոյան  շրջվել է ԳԱԶ-66 բեռնատար, որը երեխաների և մեծահասակների էր տեղափոխում: Մեքենայում եղել է 35 մարդ: Մեկը զոհվել է, 15-ը վիրավոր են, այդ թվում` երեխաները, չորս հիվանդի վիճակ էլ ծանր է, փոխանցում է մարզի ԱԻՆ-ը: Ըստ նախնական տվյալի` խափանվել են մեքենայի արգելակները: Վարորդը փորձել է կանգնեցնել մեքենան, սակայն բեռնատարը շրջվել է: Բոլոր տուժածներին տեղափոխել են Դագոմիսի հիվանդանոց: Սկսվել է ստուգում: Մեքենայում  բոլոր գտնվողների Սոչիից են եղել:  

http://www.ntv.ru/video/912680/