Բավ է պառակտվել
04-02-2014 12:30

Մինչև մայիս վերականգնվել են Թբիլիսիի-Սոչիի ուղիղ չվերթները

 Взгляд-ը հաղորդում է, որ 2008թ.-ից ի վեր առաջին անգամ վերականգնվել է Սոչիի և Թբիլիսիի միջև ավիահաղորդակցությունը:
Խոսքն ուղևորային ուղիղ չարտերային չվերթների մասին է։ Շաբաթը երկու անգամ՝ երեքշաբթի և հինգշաբթի օրերին, չվերթներն իրականացնելու է վրացական «Էյրզենա-վրացական ավիաուղիներ» ընկերությունը՝ 90 տեղանոց Bombardier CRJ ինքնաթիռով։
Ընկերության ղեկավարները հաղորդել են, որ Սոչիի Օլիմպիական խաղերով պայմանավորված՝ դեռևս մի քանի ամիս առաջ դիմել էին ռուսական կողմին՝ թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար։
«ՌԴ-ն թույլտվություն է տվել, և չվերթները կկայանան մինչև մայիս։ Չի բացառվում, որ դրանք կշարունակվեն նաև ամռանը, քանի որ պահանջարկն ավելի մեծ կլինի»,-նշել են ընկերությունից։