Բավ է պառակտվել
01-07-2014 09:44

Սնոուդենը ՌԴ-ում ժամանակավոր ապաստանի ժամկետը երկարաձգելու դիմում է ներկայացրել

Ինչպես տեղեկացնում է «Известия»- ն՝ վկայակոչելով ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության աղբյուրը, ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը գրավոր դիմում է գրել Ռուսաստանում իրեն ժամանակավոր ապաստան տրամադրելու ժամկետը մեկ տարով երկարաձգելու մասին: «Սնոուդենը պետք է դիմեր մեզ ժամանակավոր ապաստան տրամադրելու երկարաձգման մասին դիմումով հունիսի 30-ից ոչ ուշ,- պատմել է աղբյուրը: - Անցած տարի տրված նրա ժամանակավոր ապաստանի փաստաթղթերի գործողության ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: Եվ եթե նա ցանկանում է մնալ Ռուսաստանում, նա պետք է հայտնի այդ մասին այդ փաստաթղթերի ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ»:

Սնոուդենի ժամանակավոր ապաստանը տրամադրվել էր մեկ տարով: Օրենսդրության համաձայն՝ այն կարող է երկարաձգվել անսահմանափակ քանակով, եթե հանգամանքները, որի պատճառով այն տրամադրվել է, չեն փոխվել: Այդպես, որ Սնոուդենի համար ժամանակավոր ապաստանը նրա դիմումը քննարկելուց հետո կարող է երկարաձգվել ևս մեկ տարով: