Բավ է պառակտվել
12-03-2016 14:20

Սնոուդենը հայտարարել է ԱՄՆ վերադառնալու ցանկության մասին

ԱՄՆ հատուկ ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ վերադառնալ: Նա ավելացրել է, որ մտադիր է շարունակել իր գործունեությունը՝ անկախ բնակվելու վայրից: «Այն ինչ կատարվում է անձամբ ինձ հետ, տվյալ համատեքստում, և երկրի համատեքստում, այդքան էլ կարևոր չէ: Ես հաշտվել եմ դրա հետ: Երբեք չեմ ընտրել Ռուսաստանում գտնվելը, կգերադասեի իմ երկիր վերադառնալ»,-ասել է Սնոուդենը: Նա հավելել է, որ սպասել է «ամենավատ արդյունքին»: Աղբյուրը գրում է, որ ավելի վաղ Սնոուդենը հայտարարել է, թե կհամաձայնվի ԱՄՆ վերադառնալ այն դեպքում, եթե իշխանությունները կարողանան իր համար ապահովել արդար դատաքննության իրավունք: