Բավ է պառակտվել
05-02-2016 11:02

ԶԼՄ-ներն իմացել են Սիրիա ներխուժելու Էր-Ռիադի և Անկարայի ծրագրերի մասին

Սաուդյան Արաբիան Թուրքիայի հետ համատեղ կարող է ցամաքային զորքեր մտցնել Սիրիայի տարածք: Այս մասին այսօր տեղեկացրել է բրիտանական «The Guardian» պարբերականը: Ցամաքային ներխուժումը հիմնավորվում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Այդ նպատակով Սաուդյան Արաբիան մտադիր է մի քանի հազար հատուկջոկատայիններ ուղարկել Սիրիա: Հնարավոր ներխուժումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ:Երեկ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի խորհրդական Ահմեդ Ասիրին հայտարարել է, թե թագավորությունը պատրաստ է միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի կազմում ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա: Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբը տեղեկացրել էր, որ Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիա: Ենթադրվում է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարի պատրվակի տակ Թուրքիան ու Սաուդյան Արաբիան ռազմական ներխուժման միջոցով մտադիր են կասեցնել Սիրիայի նախագահին սատարող ուժերի առաջխաղացումը երկրի հյուսիսում, որտեղ ապստամբներից մի շարք կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրեր են ազատագրվել: