Բավ է պառակտվել
13-06-2016 16:40

Գերմանիան պատրաստակամ է Թուրքիային մեծ զիջումներ անելու. ԶԼՄ-ներ

Գերմանիայի իշխանությունները պատրաստ են Թուրքիայի հետ զգալի փոխզիջումների գնալ, այդ թվում՝ հակաահաբեկչական օրենսդրության հարցում՝ հանուն միգրացիոն ճգնաժամի հնարավոր լուծման: Այս մասին հայտնել է 1980-ականներից Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում աշխատող դիվանագետ, սըր Սեբաստիան Վուդը:

«(Գերմանիայի կանցլեր) Անգելա Մերկելը սկսել է ուրվագծել գործարքը հումանիտար իրավիճակի տեսանկյունից (մատնացույց անելով, որ միայն 9 մարդ խեղդվել է), որպեսզի նախապես մեղմի իրավապաշտպանների հակազդեցությունը: Պաշտոնական անձինք կուլիսների հետևում սկսել են հետաքրքրություն ցուցաբերել հակաահաբեկչական օրենքներում փոխզիջումային ձևակերպումների հանդեպ», - ասվում է Վուդի դիվանագիտական նամակագրությունում:

Դիվանագետի նամակների համաձայն, Թուրքիայի համար ոչ արտոնագրային ռեժիմ մտցնելու հետաձգումը և նրա համաձայնությունը մինչև հոկտեմբեր սպասել որոշմանը բացատրվում է նրանով, որ կողմերը չեն ցանկանում մինչև Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու առաջիկա հանրաքվեն «զգալիորեն թեժացնել իրավիճակը»: Ինչպես նշում է պարբերականը, Լոնդոնը մտադիր է «երկիրն այցելելու համար Թուրքիայից ժամանողների համար պահպանել ընթացիկ արտոնագրային պահանջները՝ անկախ այն բանից, թե Շենգենյան գոտու մեջ մտնող ԵՄ մյուս մասնակիցները ինչպիսի համաձայնագրեր են պատրաստվում կնքել նրա հետ»:

Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչները հայտարարում էին, որ Թուրքիայի քաղաքացիների համար ոչ արտոնագրային ռեժիմ մտցնելն անհնարին է, եթե չկատարվեն ԵՄ-ի կողմից երկրին ներկայացված բոլոր պահանջները:

«Եթե արտոնագրերի վերանայում տեղի չունենա, ապա իմպուլսիվ և ջղայնացած (Թուրքիայի նախագահ Թաիբ) Էրդողանը, ով հակված է լուծել վեճերը, երբ իրեն «հավատարիմ» է զգում, կարող է իրականացնել իր սպառնալիքը և բացել միգրանտների՝ Եվրոպա անցնելու ճանապարհին արգելապատնեշը»,- ասել է Վուդը:

Նամակագրության մեջ ընդգծվում է, որ դրանցում արտահայտված կարծիքներն անհրաժեշտ են տարբեր երկրներում Մեծ Բրիտանիայի դեսպանությունների միջև տեղեկատվության փոխանակման համար և չեն հանդիսանում արտաքին քաղաքականության վերաբերյալ երկրի պաշտոնական հայտարարությունները: