Բավ է պառակտվել
22-03-2016 11:34

ԶԼՄ-ները հաղորդել են Բրյուսելի մետրոյում պայթյունի մասին

Բելգիայում, ենթադրաբար, նոր ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել: Այսօր մարտի 22-ին, պայթյուն է որոտացել Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում: Այս կայարանը գտնվում է Շուման թաղամասի տարածքում, որտեղ տեղակայված են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների գրասենյակներն ու շենքերը:
Ավելի վաղ Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին որոտացել է 2 պայթյուն, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա 17 զոհ: Ըստ որոշ տեղեկությունների, պայթյունից առաջ լսվել են արաբերեն լեզվով բղավոցներ և կրակոցների ձայներ: