Բավ է պառակտվել
02-09-2016 15:43

ԶԼՄ-ները հայտնում են Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին

ԶԼՄ-ները  հղում անելով դիվանագիտական երեք աղբյուրների, հաղորդում են, որ կյանքի 79-րդ տարում մահացել Է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը:

Պետության ղեկավարի մահվան մասին դեռ օգոստոսի 29-ի երեկոյան էին լուրեր պտտվում, սակայն Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի աղբյուրը տված մեկնաբանության մեջ հերքել Էր այդ տեղեկությունները:

Մահվանից մի քանի օր առաջ՝ օգոստոսի 27-ին, Քարիմովն ուղեղի արյան զեղում Էր տարել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Քարիմովն Ուզբեկստանի նախագահի պաշտոնն անփոփոխ կերպով զբաղեցրել Է 1991 թվականից, մինչ այդ 1990 թվականի մարտից ղեկավարել Է Ուզբեկական ԽՍՀ-ն: Նա ունի երկու դուստր՝ Գյուլնարան եւ Լոլան: