Բավ է պառակտվել
27-11-2015 13:22

Թուրքական օդուժի ինքնաթիռները դադարեցրել են թռիչքները Սիրիայի օդում

Սու-24 ռուսական ռմբակոծիչի խոցումից հետո Թուրքական բանակը դադարեցրել է  թռիչքները Սիրիայի օդային տարածքում «Իսլամական պետության» գրոհայիննեևրի դեմ պայքարի շրջանակում: Երեքշաբթի Սու-24 ռուսական ինքնաթիռը խոցվել է Սիրիայում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խոցվել է «օդ-օդ»տիպի հրթիռով թուրքական F-16 ինքնաթիռից, և ընկել է Սիրիայի տարածքում, Թուրքիայի  սահմանից չորս կիլոմետր հեռավորության վրա: ՌԴ նախագահը անվանել է դա «հարված մեջքից» ահաբեկիչների մեղսակիցների կեղմից:Հաղորդվում է, որ հրթիռը հարվածել է Սու-24 ինքնաթիռին Սիրիայի օդային տարածքում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այսուհետ օդանավերի բոլոր գործողությունները իրականացվելու են քողարկման ներքո: