Բավ է պառակտվել
18-05-2015 11:11

Սպիտակ Այրին 400 սպանության մասնակից է. մամուլ

Մեծ Բրիտանիայի քաղաքացի, Սպիտակ Այրի մականվան տակ հայտնի Սամանթա Լիութուէյթին համարում են  400 սպանության կազմակերպիչ, գրում են բրիտանական ԶԼՄ-ները՝ մեջբերելով աղբյուրին Սոմալիի հատուկ ծառայությունից: Լիութուէյթը մահապարտ ահաբեկչի այրի է: Ավելի վաղ Քենիայի հետախուզությունը ապացուցեց նրա մասնակցությունը Նաիրոբիում տեղի ունեցածահաբեկչական գործողությանը, որի զոհ էր դարձել ավելի քան  60 մարդ: Նրանից հետո, երբ Սպիտակ Այրին ենթադրաբար դարձավ «Աշ Շաբաաբ» ահաբեկչական խմբավորման առանցքային դերակատարներից մեկը, նա մասնակցեց 400 սպանության: «Այս տիկինը առաջնորդի աջ ձեռքն էև որոշում է հարձակումների ուղղությունները», - նշեց աղբյուրներից մեկը: Հաղորդվում է, որ Լիութուէյթը արագորեն առաջադիմեց ահաբեկչական կազմակերպության շարքերում, քանի որ «Աշ Շաբաաբ»-ի առաջնորդներից շատերը սպանվել են անօդաչու թռչող սարքերի հարձակումների ժամանակ: Մասնավորապես Սպիտակ Ային ենթադրաբար ուղղում էր ահաբեկչական հարձակումներին Քենիայում մեքենաներ պայթեցնելու հետ կապված գործողություններին վերաբերվող գործողությունները: Բացի այդ նա ենթադրաբար մասնակցել է Քենիայի համալսարանի վրա կատարված հարձակմանը, որի հետևանքով զոհվել է  148 մարդ: Աղբյուրը Սոմալիի հատուկ ծառայություններից նշեց, որ իրենց մոտ հայտնվող ողջ տեղեկատվությունը իրենք փոխանցում են Մոգադիշոյում գտնվող բրիտանացի գործակալներին: «Աշ Շաբաաբ» ահաբեկչական խմբավորումը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» կազմակերպությանը  2014 թվականին, և այժմ կազմում է վերջինիս մասը: «Իսլամական պետություն»-ը ահաբեկչական խմավորում է, որի գործունեությունը արգելված է մի շարք երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում:  2014 թվականին ՌԴ Գերագույն դատարանը ճանաչեց այն որպես ահաբեկչական կազմակրպություն, որի գործունեությունը երկրի տարածքում պաշտոնապես արգելված է: