Բավ է պառակտվել
14-07-2014 16:32

Սլովենիայում խորհրդարանական ընտրություններում հաղթեցին ՛՛ձախերը՛՛

Սլովենիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «ձախերը» համոզիչ հաղթանակ են տարել: 99,9% ընտրական քվեաթերթիկների վերահաշվարկի տվյալներով, հայտնի իրավաբան Միրո Ցերարի կուսակցությունը ստացել է ձայների 34,6%-ը: Սա նշանակում է, որ պատգամավորական 90 մանդատներից 36-ը կանցնեն ձախակողմյաններին:

Երեք անգամ Սլովենիայի տարվա իրավաբան կոչմանն արժանացած, սահմանադրական իրավունքի 50-ամյա փորձագետը հայտարարել է, որ մտադիր է հաղթահարել ձախ եւ աջ ուժերի միջեւ խորը ճեղքվածքը: Միեւնույն ժամանակ, Միրո Ցերարի կուսակցությունը բացառել է ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Սլովենական դեմոկրատական կուսակցության պահպանողականների հետ կոալիցիայի կազմման հնարավորությունը:

Նշենք, որ Սլովենական դեմոկրատական կուսակցության նախագահը՝ Սլովենիայի նախկին վարչապետ Յնեշ Յանզան ներկայումս իր պատիժն է կրում բանտում կոռուպցիայի մեղադրանքով: