Բավ է պառակտվել
03-06-2015 09:56

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին բարեհաջող վիրահատվել է

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով կոտրել էր ոտքը Ֆրանսիայում հեծանվից ընկնելու հետևանքով, բարեհաջող վիրահատվել է Բոստոնի կլինիկաներից մեկում։ Այս մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը: 
«Այսօր առավոտյան Քերին վիրահատվել է։ Մենք կիրառել ենք տեղային անզգայացում, այնպես որ պետքարտուղարը եղել է գիտակից վիճակում վիրահատության ընթացքում, որը տևել է 4 ժամ»,- նշել է վիրաբույժ Դենիս Բուրկը։ 
Մասնագետի խոսքով՝ Քերին հիվանդանոցից դուրս կգրվի մոտ ժամանակում։ «Չեմ կարծում, որ վերականգնման փուլը կարող է խանգարել պետքարտուղարի պարտականությունները կատարելուն»,- ասել է բժիշկը։ 
Պետդեպի ներկայացուցիչը հայտնել է, որ Քերին շարունակում է աշխատել՝ գտնվելով հիվանդասենյակում։