Բավ է պառակտվել
27-03-2015 08:28

Քննիչները կարևոր բացահայտում են արել A320-ի օդաչուի տան խուզարկությունից հետո

Germanwings ավիաընկերության Airbus A320 օդանավը մտադրված կործանելու համար կասկածվող գերմանացի օդաչու Անդրեաս Լուբիցի՝ Դյուսելդորֆում գտնվող տան խուզարկությունից հետո քննիչները «կարևոր բացահայտում» են արել:  Հայտնում է բրիտանական Mirror թերթին հղումով։ 
Ոստիկանները հայտարարել են, որ հնարավոր է՝ իրենք գտել են «բանալին», որը կարող է օգնել հասկանալ ողբերգության պատճառը: Քննիչները չեն ներկայացրել մանրամասները՝ լրագրողներին վստահեցնելով, որ խոսքը մահվանից առաջ թողնված գրության մասին չէ: 
Միևնույն ժամանակ, ինչպես Frankfurter Allgemeine թերթին հայտնել է Լուբիցի համակուրսեցու մայրը, երիտասարդը մի քանի տարի առաջ լուրջ դեպրեսիա է ունեցել: Դրա պատճառով նա ստիպված է եղել ընդհատել իր ուսումը: Կնոջ կարծիքով՝ A320 ինքնաթիռում օդաչուի գործողություններն ինքնաբուխ են եղել: «Դա չէր կարող պլանավորված լինել»,- կարծում է նա: 
Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը կործանվել է ֆրանսիական Ալպերում: Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռում եղել է 150 մարդ։