Բավ է պառակտվել
05-05-2014 14:39

7 ուկրաինացի ուժային է տուժել Սլավյանսկի անցակետի մոտ հրաձգության հետևանքով

Այսօր Ուկրաինայի Խարկովի մարզից Սլավյանսկ տանող ճանապարհի վրա` քաղաքի եզրագծին կառուցված անցակետի մոտ փոխհրաձգություն է սկսվել, որի արդյունքում յոթ ուկրաինացի ուժայիններ վնասվածքներ են ստացել: Վնասվածքների լրջության մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել. ներկայումս տեղանք են ժամանել շտապ օգնության մեքենաներ: Միևնույն ժամանակ, քաղաքի մյուս ծայրին գտնվող հեռուստաաշտարակի մոտ սկսված փոխհրաձգությունը ուկրաինական զինվորականների կողմից օբյեկտի գրավմամբ է ավարտվել: Ըստ ռուսամետ ակտիվիստների՝ հրաձգության արդյունքում նրանց կողմից եւս յոթ մարդ ծանր վնասվածքներ է ստացել: Մեկ այլ հաղորդմամբ, Լուգանսկում ռուսամետ ուժերը ՆԳՆ քաղաքային վարչության ուղղությամբ գրոհ են մեկնարկել և ստորաբաժանման ղեկավարին պատանդ վերցրել:
Ըստ ՈւՆՆ գործակալության փոխանցած տեղեկությունների, վերջինիս նկատմամբ ակտիվիստները ուժ են կիրառել: