Բավ է պառակտվել
20-05-2014 10:30

Սլավյանսկում վերսկսել են մարտերը

Ուկրաինացի զինվորականներն այսօր առավոտյան վերսկսել են Սլավյանսկ քաղաքի զանգվածային գնդակոծությունը: Դա տեղի է ունենում Կարաչուն սարից, գրում է Взгляд-ը: Ըստ աղբյուրի լսելի են ուժգին պայթյուններ, տներում ցնցվում են ապակիները: Նախօրեին Սեմյոնովկայի շրջանում նաև կեսժամյա բախում է տեղի ունեցել Ազգային գվարդիայի և «ինքնապաշտպանության ուժերի» միջև։ Նույն օրը Սլավյանսկի և մերձակայքի գնդակոծությունից մասամբ շենքեր են ավերվել: Մի բնակչուհի գլխի վնասվածք է ստացել: Երեկ բախումներ են տեղի ունեցել նաև Ռուսաստանի սահմանից 4 կմ հեռավարությամբ՝ Ուսպենկա գյուղում: