Բավ է պառակտվել
29-05-2014 16:23

Սլավյանսկում ուկրաինական ուղղաթիռ են կործանել (տեսանյութ)

14 զինծառայող է զոհվել, այդ թվում՝ գեներալ Վլադիմիր Կուլչիցկին, Սլավյանսկի մոտակայքում խփված ուղղաթռի կործանման հետևանքով: Ըստ korrespondent.net-ի Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հաստատել է այս լուրը:

«Այժմ ես Սլավյանսկից տեղեկություն եմ ստացել, որ ահաբեկիչները մեր ուղղաթիռը խփել են ռուսական զենքով։»,-ասել է նա։ Բացի այդ, Տուրչինովը հավաստիացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը զինյալներից կազատեն երկրի արևելքը, և բոլոր մեղավորները կպատժվեն։ «Ես վստահ եմ, որ բոլոր հանցագործները, որոնց այժմ ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը, կոչնչացվեն կամ կհայտնվեն մեղադրյալի աթոռին»,-հայտարարել է նա։