Բավ է պառակտվել
23-03-2015 08:44

Վախճանվել է Սինգապուրի հրաշք տնտեսագետ Լի Քուան Յուն

Սինգապուրի առաջին վարչապետ, այսպես կոչված սինգապուրյան տնտեսագիտական հրաշքի հեղինակ Լի Քուան Յուն վախճանվել է 91 տարեկան հասակում: Նրա մահը արձանագրվել է մարտի 23-ին՝ տեղական ժամանակով 03:18-ին: Նախկին վարչապետը վախճանվել է Սինգապուրի հիվանդանոցներից մեկում: Փետրվարի 5-ին Լի Քուան Յուն տեղափոխվել է Սինգապուրի կենտրոնական հիվանդանոց սուր թոքաբորբով: Մարտի 19-ին հայտնի է դարձել այն մասին, որ Լի Քուան Յունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Եվս երեք օր անց երկրի իշխանությունները հայտարարել են նրա վիճակի վատթարացման մասին: Սինգապուրի բնակիչները հիվանդանոց էին բերում ծաղիկներ,բացիկներ և նվերներ: Լի Քուան Յուն վարչապետ էր նշանակվել 1959 թվականից, իսկ 1990 թվականին նրան փոխարինեց Հո Չոք Թոնգը: 2004 թվականին երկրի վարչապետ դարձավ Լի Քուան Յունի որդին՝ Սյանլունը, ով նախկին վարչապետներին առաջարկեց շարունակել զբաղեցնել իրենց պաշտոնները.առաջին վարչապետը դարձավ խրատու վարչապետ, իսկ երկրորդը՝ ավագ վարչապետ: 2011 թվականի մայիսին Լի Քուան Յուն թոշակի անցավ: Լի Քուան Յունի ղեկավարության օրոք Սինգապուրը աղքատ երկրից վերածվեց Հարավարևելյան Ասիայի ֆինանսական կենտրոնի: Վարչապետը հասավ դրան արտերկրյա ներդրողներին ներգրավելու, տնտեսության հիմնական ուղղությունը դեպի բարձր տեխնոլոգիաների ոլորտը փոփոխելու, կաշառակերության և մաֆիայի դեմ պայքարի և քաղաքացիների կրթության ոլորտում ներդրումներ կատարելու շնորհիվ: