Բավ է պառակտվել
26-03-2016 12:02

Որքան արժե ընթրիքը Հիլարի Քլինթոնի հետ

Մեկ սեղանի շուրջ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի և հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ ընթրել ցանկացողներին նման հնարավորություն կընձեռվի Քլինթոնի նախընտրական արշավի օգտին ավելի քան 350 հազար դոլար նվիրաբերելու դեպքում։ 

Այդպիսին է երկու ազատ տեղերի գինը սեղանի շուրջ, որտեղ ապրիլի 15-ին Սան Ֆրանցիսկոյում կընթրեն Քլունիի և Քլինթոնի ընտանիքները խոշոր ձեռնակատերերերից մեկի տանը։ Միջոցառումը պատրաստվում է կազմակերպության կողմից, որն զբաղվում է Քլինթոնի նախընտրական արշավի օգտին դրամական միջոցների հավաքմամբ։

Քլինթոնի նախընտրական արշավի օգտին ևս մեկ միջոցառում կանցկացվի ապրիլի 16-ին։ Քլունիների ընտանիքը հանդիսավոր երեկո է կազմակերպում Քլինթոն զույգի պատվին Լոս Անջելեսի իր առանձնատանը։ Սեղանի շուրջ տեղեր զբաղեցնել ցանկացողները կարող են ճաշկերույթին մասնակցել 33.4 հազար դոլարի դիմաց։