Բավ է պառակտվել
08-12-2016 14:59

Սկանդալ Բեռլինում. ո՞վ է խոչընդոտում է «մանկապիղծ փորձարարության» քննությանը

1970-ական թվականներին բեռլինյան Սենատի իրականացրած « սոցիալական գիտափորձ»-ի շուրջ վերջերս ծագած սկանդալը հանգել է լռության «պատի»: Այդ մասին գրում է Sputnik Գերմանիան: Գիտափորձը կայանում էր նրանում, որ Սենատը որբ  երեխաներին հանձնում էր մանկապիղծների խնամքին:

Ինչպես նշել են Գյոթինգենյան համալսարանի հետազոտողները՝ այս գիտափորձի զոհ են դարձել 13- ից 17 տարեկան դեռահասներ: Երեխաները ուղարկվում էին Սենատի կողմից ֆինանսավորվող, որբերի համար նախատեսված Օդելվանդյան դպրոց: 

2015 թվականին, այն բանից հետո երբ տեղեկատվություն տարածվեց, որ այդ դպրոցի աշակերտները 1970-80-ականներին ենթարկվել են սեռական բռնությունների, այս հաստատությունը փակվեց: Ավելի ուշ պարզվեց, որ Սենատի իմացությամբ այս հաստատության սան հանդիսացող անտուն  երեխաների խնամակալներ են նշանակվել մանկապիղծները:

Փորձագետները Սենատից պահանջում են, որ այս գործը մանրակրկտորեն հետաքննվի, սակայն գործն այդպես էլ տեղից չի շարժվում:

« Սա չի կարելի անցյալի խնդիր համարել»,- այս մասին ասել է Ընտանեկան հարցերով նախկին նախարար Քրիստինա Բերգմանը, ով այժմ հանդիսանում է երեխաների հանդեպ իրականացված սեռական հանցագործությունների դեպքերը հետաքննող անկախ կոմիտեի անդամ:

Մեկ տարի առաջ ստեղծված այս կոմիտեն պետք է հետաքննի  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում անչափահասների հանտեպ կատարված սեռական բռնության բոլոր ձևերը, սակայն ըստ փորձագետմների, այս կոմիտեն ոչ մի լիազորություն չունի:

« Սեքսուալ բռնությունների հետ կապված սկանդալները կոծկելը մի ամբողջական համակարգ է հանդիսանում, և դրա հետ մեկտեղ,  քաղաքական կամք էլ բացարձակ չի դրսևորվում՝ տվյալ խնդիրը լուծելու համար»,- հայտարարել է սեռական բռնության ենթարկվածների ցանցի(NetzwerkB) հիմնադիր Նորբերտ Դենեֆը:

Գրեթե մեկ տարվա աշխատանքի ընթացքում կոմիտեն ստացել է 415 դիմում՝փակ լսումների վերաբերյալ, և 67 գրավոր հաշվետվություն: Սեպտեմբեր ամսից անց է կացվել 38 լսում, որոնց կարելի է կցել 200 հեռախոսային քննարկում:

Դենեֆի խոսքերով կոմիտեն միայն կարող է լսել զոհերի պատմությունները, բայց չի կարող իրական հետաքննություն իրականացնել, քանի որ չունի համապատասխան լիազորություններ:

« Տպավորություն է ստեղծվում, որ մեր առաջ լռության բարձր պատ է կառուցվել, մասնավորապես այն հայտնի մարդկանց կողմից, ովքեր ներկայացված են եղել Օդենվալդյան դպրոցում: Կարող եմ ենթադրել, որ հենց նրանք են խոչնդոտում իրական հետաքննության անցկացմանը»,- նշել է Դենեֆը՝ Գերմանական Sputnik-ին տված հարցազրույցում:

Լսումներն անցկացնելը այն չնչին բանն է, ինչի լիազորությունները տրված է կոմիտեին: Այն չունի փաստաթղթերն ուսումնասիրելու իրավասություն, բացի այդ կան նաև ֆինանսավորման խնդիրներ:

Մինչև 2017թ. կեսերը կոմիտեն  կստանա մոտ 500 հատ՝ երկու ժամանոց  փակ լսում անցկացնելու հայտ: Դրա հետ մեկտեղ մինչև 2019 թ. Կոմիտեին կտրամադրվի մոտ 1,4 մլն եվրո, որով հնարավոր կլինի կազմակերպել ընդամենը 500 նմանատիպ միջոցառում: Մինչդեռ կոմիտեի անդամների հետ զրուցելու համար արդեն իսկ հերթագրվել է 415 մարդ: