Բավ է պառակտվել
29-07-2015 19:43

ԱՄՆ-ի ԱԱԳ-ն կարող է պատճառ դառնալ ԳԴՀ կառավարության դեմ դատական հայցի

Բունդեստագի գաղտնի հանձնաժողովը (G10), որը թույլտվություն է տալիս Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությանը (BND) հետևելու և ինֆորմացիա հավաքելու միջոցառումների իրականացման համար, օրինակ` հեռախոսազանգերի գաղտնալսում և ձայնգրում, հայտնել է գերմանիայի կառավարության դեմ Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու մտադրության մասին, ինչի պատաճառն է առավել վաղ առաջացած սկանդալը՝ կապված ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության հետ: G10-ի կարգադրմամբ իրաբանները իրականացնում են BND-ի գործողությունների օրինականության բազմակողմանի ստուգում: Եթե Գերմանիայի հետախուզական ծառայության աշխատակիցները գործողությունների մեջ որևէ խախտում բացահայտվի, կամ էլ փաստեր, որոնք վկայում են լիազորությունների չարաշահման մասին, բունդեստագի գաղտնի հանձնաժողովը դատի կտա կանցլերի կառավարությանը և կպահանջի BND-ի լիազորությունների նշանակալի չափերով կրճատում, կամ էլ զգալիորեն կիջեցնի քաղաքացիներին հետևելու համար հատկացվող միջոցները: Բունդեստագի հանձնաժողովը մտադիր է Սահմանադրական դատարան դիմել գերմանիայի կառավարության դեմ հայցով: ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի կառավարութունը հրաժարվել էր քննող հանձնաժողովին ներկայացնել անձանց ցանկը, ում ԱՄՆ-ի ԱԱԳ խնդրանքով լրտեսում էին BND-ի հետախույզները: Գերմանիայում BND հատւոկ ծառայության գործունեությունը, նրա աշխատակիցների լիազորությունները և տեղեկության ստացման և փոխանցման հետ կապված որոշ գործողություններ, որոնք կարող են հակասել ԳԴՀ Սահմանադրության 10-րդ հոդվածին, կարգավորվում են հատուկ ծառայությունների մասին Դաշնային սահմանադրական օրենքի դրույթներով: Փաստացիորեն, օրենքի մեջ պարունակվում են սահմանադրություն փոփոխումներ, որոնք թույլ են տալիս հատուկ անձնանց անտեսել այլոց անձնական կյանքի անձեռնմխելության իրավունքի, բայց ոչ երբեք ի շահ երրորդ կողմի կամ օտարերկրյա կազմակերպության: Ստացվում է, որ եթե BND-ն հետևում էր մարդկանց ամերիկյան ԱԱԳ պահանջող, բայց առանց տեղեկացնելու G10-ին, ապա նրա աշխատակիցների սիստեմատիկ խախտում էին օրենքի դրույթները: Այդ դաշնային օրենքի համաձայն BND-ին տրվում էին բավական լայն լիազորություններ: Այսպես, հատուկ ծառայության աշխատակիցները իրավունք ունեին գաղտնալսելու և հետևլու այլ մարդկանց հեռախոսազանգերը կամ էլեկտրոնային փոստը «ժողովրդավարական արժեքների միասնականության կամ պետական ամբողջականության պահպանման համար»: Սակայն այլ երկրների հետ համագործակցելը չի կարող լինել օրինական հիմք հետախուզական գործունեության իրականացման համար, առավել ևս այլ ծառայություններից տեղեկատվական մեկուսացման պայմաններում: Պետք է նշենք, որ հսկողության օբյեկտների ցանկում կային նաև տաս հազարով կետեր, որոնք նկարագրում էին ինֆրոմացիա ստանալու եղանակները- Այ փի հասցեներ, հեռախոսահամարներ, սոցցանցերի էջեր, փոստային հասցեներ: Չնայած բունդեստագի հանձնաժողովի կողմից ներկայացրած պահանջի վերջնագրայիին բնույթ կրելուն, որը պահանջում էր ներկայացնել այն անձնաց ցանկը ում ԱԱԳ պատվերով լրտեսում էին գերմանացի հետախույզները, և այն զգուշացմանը, որ պահհանջը չկատարելու դեպքում հանձանժողովը քննարկի գերմանական BND-ի որոշ լիազորությունների սահմանափակման հարցը, Անգելա Մերկելի կառավարությունը հրաժարվեց դրանք կատարել:

Հիշեցնենք, որ հուլիսի 21 WikiLeaks-ը հերթական անգամ հրապարակեց տեղեկություններ ԱՄՆ-ի ԱԱԳ կողմից Եվրոպայի տարածքում իրականցվող լրտեսության վերաբերյալ: Մասնավորապես այնտեղ ասվում էր ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և մի շարք դիվանագետների նկատմամբ իրականցվող լրտեսությունը: ԳԴՀ արտգործնախարարությունը պարզեցումներ էր պահանջել իր ամերիկյան կոլեգաներից:

Հատուկ ծառայությունների ապօրինի գործունեության բացահայտմամբ զբաղվող միջազգային կազմակերպության տվայլների համաձայն գերմանացի դիվանագետների հետևում էին ոչ միայն ԱՄՆ-ի գործակալները, այլև Մեծ Բրիտանիայի հետախույզները: WikiLeaks-ի տեղեկությունների համաձայն ամերիկացիները և բրիտանացիները գաղտնալսում էին 69 հեռախոսահամար, որոնց մեծ մասը պատկանում էր ԳԴՀ էկոնոմիկայի նախարարությանը: ԱԱԳ բացի այդ լրտեսում էր ԳԴՀ գյուղատնտեսության նախարարության, արտգործնախարարության տնտեսական և Եվրոպական կենտրոնական բանկի բաժինների աշխատակիցներին: Գաղտնալսված քաղաքական գործիչների թվում են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, ֆինանսների նախկին նախարար Օսկար Լաֆոնտեն, ֆինանսների նախարարության նախկին պետքարտուղար Բարբարա Հենդրիկս և էկոնոմիկայի նախկին նախարար Վերներ Մյուլլերը:

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների թիրախում են գտնվել բրաձրաստիճան պաշտոնյաները և ԳԴՀ դրամավարկային և առևտրային քաղաքականության վերաբերյալ տեղեկությունները: