Բավ է պառակտվել
27-03-2014 08:53

Փրկարարն առաջարկություն է անում ընկերուհուն ու դառնում youtube-ի աստղ (տեսանյութ)

Այ քեզ սիրո խոստովանություն. ԱՄՆ Օհայո նահանգում բնակվող հրշեջ Ջասթին Դիերլինգը ամենօրյա պահը վերածել է կախարդական ու ամենահիշարժան պահի իր ընկերուհու համար: Դիերլինգը առաջարկություն է արել իր ընկերուհուն` Մեգան Զահորեչին՝ հրշեջների թիմի կողմից դպրոցում անցկացվող ուսումնավարժանքների ժամանակ, որտեղ վերջինս աշխատում է որպես խորհրդատու:
«Ես Մեգանին հանդիպել եմ, երբ նա կամավորություն էր անում հրշեջ ծառայության դեպոյում: Մենք միասին ջուր էինք հասցնում երեխաներին: Ես հասկացա, որ նա յուրահատուկ անձնավորություն է, քանի որ առանձնահատուկ էր նրա շփումը երեխաների հետ, և ես ցանկացա նրան առանձնահատուկ կերպով առաջարկություն անել»,- պատմել է փրկարարը: Իր մտահղացումն իրականացնելու համար նա երկու շաբաթ ծրագրել է իր անելիքը: Այսքանից հետո ո՞ր աղջիկը կմերժեր սիրահար երիտասարդին: