Բավ է պառակտվել
06-11-2013 16:42

Սիրիական զորքերը լայնածավալ հարձակումներ են սկսել Հալեպում

Սիրիայի կառավարական զորքերը հարձակման են անցել Հալեպի հյուսիս-արևմուտքում: Մարտեր են ընթանում Լարամուն շրջանում, հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը:

Քաղաքից հարավ-արևելք ընկած հատվածում կառավարական ուժերը զինյալ խմբավորումներից ազատագրել են Թել-Արն և Թել-Խասիլ բնակավայրերը:

Ավելի վաղ կառավարական զորքը զինյալներին դուրս էր մղել Էս-Սֆիրա և Ալ-Ազիզիյա շրջաններից, ինչի շնորհիվ վերաբացել Համա-Հոմս ռազմավարական նշանակության մայրուղին: