Բավ է պառակտվել
19-02-2016 11:40

Սիրիացի քրդերը Թուրքիային սպառնում են Ռուսաստանի հետ «մեծ պատերազմով»

Ռուսաստանը խոստացել է պաշտպանել Սիրիայի քուրդ զինյալներին Թուրքիա ներխուժման դեպքում, այդ պատճառով էլ Անկարայի այդ քայլը կարող է հանգեցնել «մեծ պատերազմի»: Այդ մասին  ասել է Մոսկվայում սիրիական «Քրդստանի» ղեկավար Ռոդի Օսմանը:

«Ռուսաստանը կարձագանքի ներխուժմանը: Դա վերաբերում է ոչ միայն քրդերին, Ռուսաստանը կպաշտպանի Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Օսմանը:

Ներկայացուցչության ղեկավարը նաև հայտնել է, որ Ռուսատանի ռազմատիեզերական ուժերն աջակցություն են ցուցաբերում քուրդ աշխարհազորայիններին, որոնք հարձակումներ են իրականացնում Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ նահանգում՝ դեպի թուրքական սահմանի կողմը:

Իր հերթին, Մոսկվայում Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչ Քադրի Ջամիլը հայտնել է, թե բացի երկնքից աջակցությունից, Մոսկվան սիրիացի քրդերին մատակարարում է ռազմամթերք, իսկ սիրիական բանակը ԴԱԻՇ-ի դեմ մարտական գործողություններ է կատարում քուրդ զինյալների հետ:

Փետրվարի կեսից թուրքական ծանր հրետանին հարվածներ է հասցնում Հալեպ նահանգում սիրիացի քրդերի դիրքերին: Փետրվարի 14-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենը կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին վերջ տալ սիրիական Հալեպ քաղաքի ուղղությամբ իրականցվող հարձակումներին, որոնց թիրախում հայտնվում են քրդերն ու սիրիացիները, սակայն Անկարան հրաժարվել է զիջումների գնալ: