Բավ է պառակտվել
18-02-2016 13:59

Սիրիական բանակը ապստամբներից ազատագրել է Լաթաքիայի ռազմավարական քաղաքը

Սիրիական բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ իրանցի աշխարհազորյաինների մասնակցությամբ իրենց հաջողվել է խռովարարներից ազատագրել Քինսաբբուն՝ վերջին քաղաքը, որը խռովարարները շարունակում էին իրենց վերահսկողության տակ պահել Լաթաքիա նահանգի հյուսիսում:

Սիրիական կառավարական բանակը փետրվարի 18-ի առավոտյան ազատագրել է Քինսաբբու բնակավայրը, հայտնում է ՍԱՆԱ սիրիական պետական լրատվական գործակալությունը: Զինվորները ազատագրել են նաև այն փայտաշեն ամրոցը, որը քաղաքից քիչ հյուսիս է գտնվում:

Քինսաբբուի համար մարտերը մի քանի օր են տևել: Ասադի զորքերին հաջողվել է փակել այս տարածքում մատակարարման ուղիները, վեց կիլոմետրով մոտենալով Թուրքիայի հետ սահմանին: Կառավարական զորքերի հարձակումը Լաթաքիա նահանգում սկսվել է այն բանից հետո, երբ այս տարածքում ահաբեկչական խմբավորումների դիրքերին օդային հարվածներ են սկսել հասցնել Ռուսաստանի ՕՏՈւ-երը: Դրա շնորհիվ Բաշար Ասադի կողմնակիցներին հաջողվել է ազատագրել մի շարք քաղաքներ, որոնք զինյալները գրավել էին 2013-2015թթ .: Այս պահի դրությամբ Իսլիբ նահանգի մեծ մասը գտնվում է «Ջեբհաթ ան Նուսրա» և այլ ծայրահեղական խմբավորումների վերահսկողության տակ, որոնք ուզում են գահընկերց անել նախագահ Բաշար Ասադին: