Բավ է պառակտվել
25-05-2015 10:37

Աստանայում ընթանում են բանակցություններ սիրիական ընդդիմության հետ

Աստանայում մայիսի 25-27-ն ընթանում են բանակցություններ սիրիական ընդդիմության հետ: «Բանակցություններն ընթանում են փակ դռների հետևում: Արդյունքում սպասվում է բանակցությունների մասնակիցների համատեղ մամուլի ասուլիս, որի անցկացման ժամի ու տեղի մասին կհայտնենք լրացուցիչ»,-ասված է հաղորդագրության մեջ:  Ավելի վաղ սիրիական ընդդիմությունից մի խումբ դիմել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ խնդրելով միջնորդել սիրիական ճգնաժամը հաղթահարելու շուրջ բանակցությունների համար: ԱԳՆ փոխանցմամբ, Ղազախստանն էլ հարթակ ու անհրաժեշտ պայմաններ է ապահովել հաջող բանակցությունների անցկացման համար: Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկիզբ է առել 2011-ից: Այս ընթացքում մահացել է ավելի քան 200 հազար մարդ: