Բավ է պառակտվել
30-06-2014 10:17

Հալեպում ջրի և էլեկտրաէներգիայի տագնապը շարունակվում է, իսկ օդի ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի

Ինչպես հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը` Հալեպում ջրի և էլեկտրաէներգիայի տագնապը շարունակվում է, իսկ օդի ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի։ Անվտանգության վիճակը ևս չի բարելավվել։ Զինյալ խմբավորումների կողմից արձակվող հրասանդերի արկերն ու հրթիռները շարունակում են վտանգի մեջ պահել քաղաքի խաղաղ բնակչության կյանքը։ Ջրի հարցը հիմնականում լուծվում է եկեղեցիների, դպրոցների, մզկիթների բակերում փորված հորերից ջուր հանելով և տարաներով տեղափոխելով, սակայն այդ ջուրը խմելու համար պիտանի չէ և օգտագործվում է բացառապես կենցաղային նպատակներով։