14-07-2014 14:53

Սիրիայում բարբարոս գործողություններ են ընթանում

Ռուսաստանի Դաշնությունը դատապարտում է Սիրիայում ծայրահեղականների հանցագործությունները և հայտարարում ահաբեկիչներին ֆինանսավորելու, զինելու և վարժեցնելու անթույլատրելիության մասին: Ասվում է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումները շարունակում են բարբարոսական հանցագործություններ իրականացնել խաղաղ բնակչության նկատմամբ: Սիրիայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության», «Ջաբհաթ ալ-Նուսրա», «Իսլամական ճակատ» և այլ խմբավորումների թիրախ են դառնում հիմնականում էթնիկ և կրոնական փոքրամասնությունները: Սակայն վերջին շրջանում ահաբեկիչները տարբերակումներ չեն դնում և առավել հաճախ են սկսել հարձակվել սունիական բնակավայրերի վրա, որտեղ մարդիկ չեն ցանկանում ապրել խալիֆատներում և միջնադարյան օրենքներով», - ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնությունն այսպիսով դատապարտում է «Սիրիայում և Մերձավոր արևելքի այլ հատվածներում ծայրահեղականների հանցագործությունները» և հույս հայտնում, որր «միջազգային հանրությունը նման չարագործությունները չի թողնի առանց համապատասխան գնահատականի»,-ասվում է ԱԳ հայտարարության մեջ: