Բավ է պառակտվել
21-04-2014 11:28

Այսօր Սիրիայում մեկնարկում է նախընտրական արշավը

Այսօր Սիրիայում մեկնարկում է նախընտրական արշավը, գրում է Взгляд-ը: Այս ընտրություննրը էապես տարբերվում են նախորդներից, քանզի երկրի պատմության մեջ առաջին անգամ մի քանի թեկնածու կարող է դիմել նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Քվեարկությունը պետք է կայանա ամենաուշը հուլիսի 17-ին, երբ ավարտվում է Բաշար ալ Ասադի նախագահության երկրորդ ժամկետը: Սիրիայի իշխանությունների հայտարարության համաձայն՝ ընտրությունները պետք է կայանան հունիսին կամ հուլիսի սկզբին, սակայն քվեարկության անցկացման հստակ ամսաթիվը կորոշի սիրիական խորհրդարանը՝ թեկնածուների գրանցումը սկսելուց հետո:
«Մենք թույլ չենք տա նախագահական ընտրությունները հետաձգել կամ չեղյալ հայտարարել՝ անվտանգության, ներքին կամ արտաքին քաղաքականության ոլորտում իրավիճակի պատրվակով»,- հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան Ազ-Զոուբին: Մարտին խորհրդարանն ընդունել է ընտրությունների մասին նոր օրենք, որը թույլ է տալիս երկրի պատմության մեջ առաջին անգամ մի քանի թեկնածուների մասնակցել ընտրություններին: Թեկնածուները պետք է իրենց թեկնածությունը ներկայացնեն խորհրդարանին և ստանան երկրի 250-տեղանոց օրենսդիր մարմնի առնվազն 35-ի աջակցությունը: