Բավ է պառակտվել
18-04-2014 10:02

Ապրիլի 21-ից կմեկնարկի Սիրիայի նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցումը

Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվող թեկանածուները կարող են գրանցվել արդեն եկող շաբաթվանից: «Երկուշաբթի՝ ապրիլի 21-ին, կսկսվի թեկնածուների գրանցումն ու կնշանակվի ընտրությունների օրը»,- ասել է սիրիական կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Ըստ պետական լրատվամիջոցների նախագահական ընտրությունները, կկայանան հունիսին։ Երկրի գործող նախագահ Բաշար ալ Ասադը, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է հուլիսի 17-ին, հայտնել է, որ հավանաբար կրկին կառաջադրի իր թեկնածությունը։ Ենթադրվում է, որ, ըստ ամենայնի, հենց նա էլ կհաղթի ընտրություններում։