Բավ է պառակտվել
03-06-2014 10:41

Սիրիայում նախագահական ընտրություններ են

Սիրիայում հունիսի 3-ին նախագահական ընտրություններ են ընթանում: Ընտրատեղամասերը երկրում բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին :

Քվեարկությունն ընթանում է կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ դիմակայության ֆոնին:

Սիրիայի նախագահի պաշտոնին հավակնում են երեք թեկնածուներ. գործող նախագահ, Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցության տարածքային կազմակերպության նախագահ Բաշար Ասադը, վարչական զարգացման նախարար, կոմունիստ Մահեր Հաջարն ու նախկին նախարար Հասան Նուրին:

Ընտրության նախօրեին Սիրիայի ղեկավարությունը հույս էր հայտնել, որ ժողովուրդը «նախկինի պես հավատարիմ կմնա Սահմանադրության, կայցելի ընտրատեղամասեր՝ մասնակցելու ազատ, թափանցիկ եւ պատասխանատու ընտրություններին»: