Բավ է պառակտվել
10-03-2014 11:07

Սիրայում ազատ են արձակվել իսլամիստների կողմից ամիսներ առաջ առևանգված 16 միանձնուհիներ

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ սիրիական կառավարական զորքերի՝ 9 ժամ տևած հատուկ գործողության արդյունքում ազատ են արձակվել 16 միանձնուհիներ, որոնց ամիսներ առաջ իսլամիստներն առևանգել էին Մաալյուլյա գյուղի մենաստանից: Նախորդ գիշեր միաձնուհիները ժամանել էին Ջդեյդա-Յաբուս անցակետ, որը Սիրիայի ու Լիբանանի սահմանին է: Անտիոքի ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ միասին նրանց դիմավորելու էր եկել նաև բազմությունը, այդ թվում՝ մահմեդական հոգևորականության ներկայացուցիչներ: Մայրապետի խոսքով՝ բոլոր միանձնուհիներին ազատ են արձակել և նրանք գործողության արդյունքում չեն տուժել: