Բավ է պառակտվել
01-05-2014 11:46

Սիրիայում կռվում են նաև ֆրանսիացի ծայրահեղականները

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է այս պահին Սիրիայում գտնվող և ծայրահեղական իսլամիստների շարքերում կռվող Ֆրանսիայի քաղաքացիների տվյալները։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ Սիրիայում կռվում է 285 ֆրանսիացի։

Նա նշել է, որ մտահոգիչ է հատկապես այն, որ վերջին ամիսներին ֆրանսիացի զինյալների թիվն աճել է։ «Կես տարվա ընթացքում նրանք ավելացել են 75%-ով»,- ասել է նախարարը։

Նշվում է, որ սիրիացի ապստամբներին միանալ ցանկացող ևս 120 երիտասարդ այս պահին Ֆրանսիայից Սիրիա ճանապարհին է։ Եվս 100 մարդ արդեն վերադարձել է Ֆրանսիա, իսկ 25-ը՝ զոհվել մարտերում։