Բավ է պառակտվել
19-05-2014 07:42

Սիրիայում հայեր են զոհվել ու վիրավորվել

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի facebook-յան էջից տեղեկանում ենք, որ Սիրիայում պարտադիր զինծառայության ընթացքում զոհվել է հալեպահայ զինվոր Անդրանիկ Քահքեջյանը: Ըստ աղբյուրի Անդրանիկը ծառայել է Դեյր Զորում և զոհվել է ուրբաթ օրը:
«Գանձասար»-ի facebook-յան էջը նաև փոխանցում է, որ նախօրեին տեղի ժամանակով ժամը 18:30-ին, Հալեպի Նոր գյուղ թաղամասում գազի բալոնի միջոցով պատրաստված ինքնաշեն հրթիռի պայթյունի հետևանքով վիրավորվել է 5 հայ: Հրապարակվել են նրանց անունները՝ Ալիս Բոյաջյան, Հայկանուշ Միրզոյան, Դալար Միրզոյան, Նվարդ Մարգեյան և Անդրանիկ Մալաքյան: