Բավ է պառակտվել
06-02-2014 12:29

Ավելի քան 10.000 երեխա է զոհվել սիրիական հակամարտության արդյունքում

Ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի նոր զեկույցի, Սիրիայում գրեթե եռամյա հակամարտության ընթացքում ավելի քան 10.000 երեխա է զոհվել,իսկ ավելի քան 4 մլն սիրիացի երեխաներ ստիպված են եղել լքել իրենց տները, գրում է Обозреватель-ը:

ՄԱԿ-ն ընդգծում է, որ երեխաների շրջանում մեծ թվով զոհերը կապված են ինչպես ընդդիմադիրների, այնպես էլ կառավարական ուժերի կողմից ծանր զենքի կիրառման հետ։ Զեկույցում ներկայացված են նաև երեխաների ձերբակալության և բռնաբարության, անչափահաս սիրիացիների նկատմամբ բռնություններ կիրառելու դեպքեր։