Բավ է պառակտվել
23-07-2014 08:06

Սիրիայի Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հրաժարականի է ներկայացրել

Երեկ Սիրիայի Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հրաժարականի է ներկայացրել երկրի «ժամանակավոր կառավարությունը»` Ահմեդ Թոումայի ղեկավարությամբ, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Սիրիական ընդդիմության արտասահմանյան խմբավորման պաշտոնական կոմյունիկեում ասվում է, որ նոր կառավարությունը կստեղծվի 30 օրվա ընթացքում: Մինչ վերջերս Թոուման և նրա մտերիմները գտնվելիս են եղել Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում: Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի 2013-ի նոյեմբերին ստեղծած կառավարությանն այդպես էլ չհաջողվեց տեղակայվել Սիրիայի: պատճառը ապստամբների վերահսկողության տալ գտնվող հյուսիային շրջաններում՝ ծայրահեղական ուժերի սպառնալիքներն ու Բաշար ալ-Ասադի ռեժիմի զորքերի հարձակումներն էին: