Բավ է պառակտվել
03-07-2014 13:36

Սիրիական զենքի ոչնչացման աշխատանքները մի քանի շաբաթ կտևեն

Ամերիկյան Cape Ray նավի վրա Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման աշխատանքները կտևեն մի քանի շաբաթ: Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար փոխծովակալ Ջոն Կիրբիի հայտարարության մեջ:

Կիրբին հաստատել է, որ դանիական Ark Futura նավից քիմիական զենքն ամբողջությամբ բեռնվել է ամերիկյան Cape Ray նավը: Աշխատանքները տարվել են Իտալիայի Ջոյա Տաուրո նավահանգստում: Քիմիական զենքի վերաբեռնման աշխատանքները տևել են 10 ժամ և անցել են ըստ ժամանակացույցի: ՔԶԱԿ-ի փորձագետները ֆիքսել են բոլոր 78 կոնտեյներների բեռնումը` 600 տոննա վտանգավոր թունաքիմիկատներով, որոց մեծ մասը զարին տեսակի գազ էր:

«Cape Ray նավը հեռացել է իտալական Ջոյա Տաուրո նավահանգստից և ուղևորվել է Միջերկրական ծովի միջազգային ջրեր, որտեղ շուտով կսկսվեն դրանց ոչնչացման աշխատանքները»,-նշել է փոխծովակալը` ավելացնելով, որ այդ գործընթացը կտևի մի քանի շաբաթ:

Դանիական Ark Futura նավը Իտալիայից ուղևորովելու է Մեծ Բրիտանիա, որտեղ բեռնվելու են մնացած 150 տոննա վտանգավոր թունաքիմիկատները, որոնք ոչնչացվելու են Էլլեսմեր նավահանգստի առևտրային ձեռնարկությունում, իսկ այնուհետ ուղղություն է վերցնելու դեպի Ֆինլանդիա ավելի քիչ վտանգավոր նյութերը տեղափոխելու համար, որոնք ոչնչացվելու են Ռիյխիմյակի քիմիական գործարանում:

Նորվեգական «Տայկո» բեռնատար նավը առավել քիչ վտանգավոր քիմիական նյութերն արդեն տեղափոխել է Ֆինլանդիա և այժմ ուղևորվում է ԱՄՆ-ի Արթուր նավահանգիստ` քիմիական նյութերը բեռնելու համար, որոնք այնուհետ ոչնչացնելու են: