Բավ է պառակտվել
24-03-2014 18:31

Սիրիան Էրդողանի կառավարությունից պահանջում է դադարեցնել հայաբնակ Քեսաբում ահաբեկիչներին բացահայտ աջակցությունը

Սիրիայի ԱԳ ու էմիգրանտների հարցերով նախարարության պաշտոնական աղբյուրը հայտարարել է, որ մարտի 21- 22 սահմանամերձ Քեսաբ շրջանում Թուրքիայի կառավարությունը աննախադեպ ու ոչնչով չարդարացված ագրեսիա է իրականացրել Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ, որով հաստատվում է Էրդողանի կառավարության հանցավոր մասնակցությունը սիրիական ճգնաժամին՝ դրա հենց ամենասկզբից: Դա դրսևորվում է ահաբեկիչներին բացահայտորեն սատարելով: Նրանք Սիրիա են ներթափանցում Թուրքիայի տարածքից՝ սպանելու խաղաղ բնակչությանն ու քանդելու երկրի ենթակառուցվածքը:
Սա հաշվի առնելով Սիրաիայի ԱԳՆ-ն պահանջել է Էրդողանի կառավարությունից դադարեցնել հայաբնակ Քեսաբում ահաբեկիչներին բացահայտ աջակցությունը: «Ներսիրիական գործերին թուրքական միջատությունն ապացուցում է, որ Էրդողանի կառավարության քաղաքականությունը տապալված է ու չի կարող ծառայել թուրք ժողովրդի պահանջմունքների բավարարմանը: Բազմահազարանոց բողոքի ակցիաների մասնակիցները Էրդողանից պահանջում են հրաժարական տալ: Սիրիան Էրդողանի կառավարությունից պահանջում է դադարեցնել ագրեսիան ու ահաբեկիչներին աջակցելը, պահպանել ՄԱԿ ԱԽ բանաձևերը՝ հրաժարվելով ավանտյուրաներինց ու թուրքական բանակը հարեւան պետության դեմ օգտագործելուց»,-ասվում է Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում:
Նշենք, որ ահաբեկիչների գործողությունների պատճառով Սիրիայի հայաբնակ Քեսաբ շրջանը լքել են մոտ 670 հայ ընտանիքներ՝ ապաստանելով Լաթակիա քաղաքի եկեղեցում ու հայկական դպրոցում: