Բավ է պառակտվել
25-04-2014 09:02

Սիրիան նարնջով շնորհակալություն է հայտնում Ռուսաստանից

Ռուսաստանի ԱԳՆ կայքը տեղեկացնում է, որ ՌԴ ԱԻՆ օդուժը Սիրիա հասցրել 34 տոննա մարդասիրական օգնություն: «Օգնության մի մասը հավաքել է Ռուսաստանի հայ համայնքը և այն նախատեսված է, առավելապես հայերով բնակեցված Քեսաբի բնակչության համար»,-ասված է հաղորդագրությունում: «Հետադարձ չվերթով Մոսկվա է ուղարկվել 20 տոննա նարինջ, որը սիրիական կողմն ուղարկել է Մոսկվայի մարզի սոցիալական հաստատությունների համար: մոսկվան կշարունակի մարդասիրական օգնության հատկացումը Սիրիային»,-ասել են ԱԳՆ մամուլի ծառայությունում: