15-09-2014 12:38

Սիրիան ԱՄՆ-ի հետ գաղտնի կապեր չի պահում

Սիրիան ԱՄՆ-ի հետ գաղտնի կապեր չի պահպանում՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սիրիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ֆեյսալ Մեքդադը:
«Այն ամենը, ինչ անում է ղեկավարությունը, հայտնի է սիրիացի ժողովրդին, ուստի նրանց միջև պահպանվում է վստահությունն ու հարգանքը»,- նշել է դիվանագետը:
Մեքդադը կասկած է հայտնել իրական նպատակների հարցում, որոնք հետապնդում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հովանու ներքո ստեղծված հակաահաբեկչական կոալիցիան: Նրա կարծիքով՝ «միջազգային դաշինքները, որոնց մեջ ներառված չեն Սիրիան, Չինաստանը և Ռուսաստանը, ունեն միանգամայն որոշկիացված օրակարգ և ուղղված են Դամասկոսի դեմ»:
«Երեք տարի առաջ Սիրիան մտավ պայքարի մեջ, որովհետև նախագահ Բաշար Ասադը և նրա հետևում կանգնած ժողովուրդը մերժեցին արտաքին միջամտությունը՝ պաշտպանելով ազգային ինքնիշխանությունը: Մենք այսօր էլ դա չենք ընդունի»,- ասել է Մեքդադը: