Բավ է պառակտվել
20-01-2014 20:52

Ի՞նչ պայմանների դեպքում Սիրական ըննդիմությունը կմասնակցի «Ժնև-2»-ին


РосБалт-ը հայտնում է, որ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հնարավոր է համարում իր մասնակցությունը «Ժնև-2» կոնֆերանսին Իրանի հետ միասին:
«Եթե Իրանը կատարի 2 պայման, ապա Ազգային կոալիցիան համաձայն է մասնակցել «Ժնև-2»,-ասել է միության ներկայացուցիչ Մունզեր Մախոսը՝ հավելելով, որ առաջին՝ Իրանը պետք է հրապարակավ ճանաչի «Ժնև-1» կոնֆերանսի արդյունքները,երկրորդ՝ պետք է Սիրիայից ետ կանչի բոլոր խմբավորումներին, որոնք մարտնչում են Իրանի հովանու ներքո:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հունվարի 20-ին հայտարարել էր, որ Իրանը և ևս 9 երկիր ստացել են սիրիական հարցի կարգավորմանը նվիրված կոնֆերանսին մասնակցելու հրավերներ: