Բավ է պառակտվել
14-01-2014 10:29

Սիրիական բանակի նոր հաջողությունը

Взгляд-ը տեղեկացնում է, որ Սիրիայի կառավարական զորքն ազատագրել է մի քանի բնակելի շրջաններ երկրի երկրորդ քաղաքի՝ Հալեպի մոտակայքում։ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հաղորդել է, որ զինյալները դուրս են բերվել Զարզուրա, Էս-Սուբեյհիա, Ալ-Մաջբել բնակավայրերից, նաև Նաքքարեյն և Թանա բարձունքներից։
«Սիրիական բանակի այդ նոր հաջողությունը թույլ կտա ամրապնդել դեպի միջազգային օդանավակայան տանող մայրուղու անվտանգությունը և բացել ճանապարհը Հալեպի շրջակայքի ահաբեկչական խմբավորումներին վերացնելու համար»,-ասված է տեղեկագրում։ Նշվում է, որ իրականացված գործողությունը թույլ կտա բանակին վերականգնել վերահսկողությունը Շեյխ Նաջար արդյունաբերական գոտում և փակել զինյալների ճանապարհը, որոնք գալիս են հիմնական բազայից՝ Ալ-Բաբից։ Այս քաղաքում, որը տեղակայված է Հալեպից 44 կմ հեռավորությամբ, անցնող օրերին խստացել են մարտերը ծայրահեղական խմբավորումներից «Իրաքի և Լևանտեի իսլամական պետության» և նրա հակառակորդներից «Մոջահեդների բանակի» և «Ախրար աշ-Շամ» խմբավորումների միջև։