17-01-2014 09:34

Սիրիական քիմիական զենքը հունիսին կտեղափոխվի


Սիրիայի քիմիական զենքը կներբեռնեն ամերիկյան Cape Ray նավը՝ իտալական «Ջիոյա Տաուրո» նավահանգստում: Քիմիական զենքի տեղափոխման գործընթացը կիրականացվի սահմանված անվտանգության կանոններին համապատասխան: Հաղորդվում է, որ այն կտեղափոխվի երկու օրվա ընթացքում, ոչնչացման նպատակով: Իտալիայի տրանսպորտի և կապի նախարար Մաուրիցիո Լուպը նշել է, որ քիմիական զենքով լի տարաները տեղափոխվելիս չեն դիպչի հողին: Ավելի վաղ նշվել է, որ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունն այն Սիրիայից կտեղափոխի 2014թ.-ի հունիսին: